«Եվրոպա Արցախ» հյուրանոցը, որը կառուցվել է 2011 թվականին, ունի 33 հարմարավետ համար: Հյուրանոցն կա նաև երկրում ամենամեծ կոնֆերանս դահլիճ, ամառային բացօթյա սրճարան, լողավազան, սաունա, ռեստորան, բացօթյա բար` տանիքում, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ստեփանակերտ քաղաք: Հյուրանոցի տարածքում գործում է նաև գեղեցկության սրահ, զբոսաշրջային ընկերույթուն եւ ավտոմեքենաների լվացման կետ:
Նաեւ, ամենակարեւորը՝ մենք հովանավորում ենք արվեստն ու մշակույթը: Հյուրանոցի հասարակական վայրերն ու լյուքս համարները զարդարված են հայտնի ֆրանսահայ նկարիչներ Էդգար Շահինի, Ժանսեմի եւ Գարզուի բնօրինակ ստեղծագործություններով: Երեւանի հաղջապակու ֆաբրիկայի արտադրած արձանիկները զարդարում են ռեստորանի նախամուտքը: Իսկ ամենաերեւացող տեղը՝ ընդունարանի մոտ, ցուցադրվում է հյուրանոցի աշխատակիցների կողմից Շուշիի վերջին օրերին Ղազանչեցոց տաճառից փրկված սրբապատկերը, որը վերականգնված է տասնյակ բեկորներից:
Հյուրանոցի դահլիճներում եւ տանիքում հաճախ տեղի են ունենում շնորհանդեսներ, համերգներ, ցուցահանդեսներ եւ մշակութային այլազան միջոցառումներ: